Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ուելի Մաուրերին Շվեյցարիայի Ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ուելի Մաուրերին Շվեյցարիայի Ազգային տոնի 
կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Ուելի  Մաուրերին  Շվեյցարիայի Ազգային տոնի կապակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում ասված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Շվեյցարիայի բարեկամ ժողովրդին Շվեյցարիայի Համադաշնության Ազգային տոնի կապակցությամբ։ Գոհունակությամբ եմ արձանագրում, որ հայ-շվեյցարական բարեկամական հարա­բերությունները շարունակում են զարգանալ և ընդլայնվել, ինչի մասին է վկայում տարեսկզբի մեր հանդիպումը Դավոսում: Հայաստանը շահագրգռված է առավել խորացնելու հայ-շվեյցարական փոխշահավետ համագործակցությունը և համոզված եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ կկարո­ղանանք նոր լիցք հաղորդել ընդհանուր արժեքների և մեր ժողովուրդների բարեկա­մա­կան կապերի վրա հիմնված հայ-շվեյցարական փոխգործակցությանը՝ երկկողմ հե­տաքրքրու­թյուն ներկայացնող բոլոր ոլորտներում։

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր հաջողություններ, իսկ Շվեյցարիայի բարեկամ ժողովրդին՝ բարօրություն և խաղաղություն»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]