Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Օգոստոս

Համահայկական խաղերի մասնակիցները կազատվեն ՀՀ մուտքի արտոնագրի պետտուրքի վճարից


ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախում անցկացվող Համահայկական ամառային 7-րդ խաղերի համար Հայաստան ժամանած օտարերկրյա քաղաքացիները կազատվեն մուտքի արտոնագրի պետական տուրքի վճարումից: Այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության օգոստոսի 1-ի նիստում:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ասաց, որ սա աննախադեպ միջոցառումների շարք է, որի բացումը լինելու է Ստեփանակերտում:

«Կարծում եմ, միայն այն փաստը, որ նման մասշտաբի միջոցառում կարողանալու ենք կազմակերպել Արցախում,  աննախադեպ է ու հետագայում նույնպես դա հնարավորություն կտա էլ ավելի մեծ մասշտաբի միջոցառումներ ունենալ այնտեղ», - «Արմենպրես»-ի հաղորդմամբ, նշեց Տիգրան Ավինյանը:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ