Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Թուրքիայի անվտանգության խորհուրդը քննարկել է Սիրիայում «անվտանգ գոտի» ստեղծելու հարցը

Թուրքիայի անվտանգության խորհուրդը քննարկել է Սիրիայում «անվտանգ գոտի» 
ստեղծելու հարցը

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի նիստի ընթացքում քննարկվել է Սիրիայի հյուսիսում՝ Եփրատ գետի արևելյան շրջաններում, «անվտանգ գոտի» ստեղծելու թեման, ինչը արտացոլվել է խորհրդի նիստից հետո հրապարակված հայտարարության մեջ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Միլլիեթ» լրատվամիջոցը:

«Սիրիայի հետ թուրքական սահմանների անվտանգությունից ելնելով՝ Թուրքիան շարունակելու է տարածաշրջանը մաքրել զինյալներից և ջանք չի խնայելու Սիրիայի հյուսիսում «անվտանգ գոտի» ստեղծելու ուղղությամբ»,- նշված է հայտարարության մեջ:

Սիրիայի հյուսիսում՝ Եփրատ գետի արևելյան շրջաններում, «անվտանգ գոտի» ստեղծելու մասին 2013 թվականին առաջին անգամ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ-ում: Ըստ այդ ծրագրի՝ Սիրիայում տեղի ունեցող բախումների պատճառով երկիրը լքող սիրիացիների համար կստեղծվի մի տարածք, որտեղ կապահովվի նրանց անվտանգությունը: Այդ տարածքից պետք է հեռացվեն Քրդական աշխատավորական կուսակցության և մյուս նմանատիպ կազմավորումների զինյալները: «Անվտանգ գոտի»-ն պետք է ունենա 30-40 կմ լայնություն և 460 կմ երկարություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]