Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ռուսաստանում անտառային հրդեհները շուրջ 3 մլն հեկտար տարածք են ընդգրկել

Ռուսաստանում անտառային հրդեհները շուրջ 3 մլն հեկտար տարածք են ընդգրկել

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի տարածքում գործում Է անտառային հրդեհների 147 օջախ, որոնք ակտիվորեն փորձում են մարել, եւ ավելի քան 300 անտառային հրդեհ դժվարամատչելի շրջաններում, որոնց մարում չի կատարվում արտակարգ իրավիճակների կանխման եւ վերացման տարածաշրջանային հանձնաժողովների որոշմամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ինտերֆաքս»-ին:

Ընդհանուր առմամբ, հուլիսի 31-ին հաղորդել Է «Ավիալեսոօխրանա» կայքը, բնական հրդեհները շուրջ 3 միլիոն հեկտար տարածք են ճարակել:

Ամենամեծ քանակով հրդեհներ են գրանցվել Իրկուտսկի մարզում, որտեղ մարում են 59 հրդեհ անտառային ֆոնդի 78 226 հեկտար հողերում: Կրասնոյարսկի երկրամասում մարում են 47 հրդեհ 21 963 հեկտար տարածքում, Յակուտիայում՝ 24 հրդեհ 1 403 հեկտար տարածքում:

Անտառային հրդեհների դեմ պայքարում գործի են դրված 2 720 մարդ, 390 միավոր տեխնիկա: Ավիամոնիթորինգում 34 օդանավ Է, հրդեհաշիջմանը մասնակցում Է 28 օդանավ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]