Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

«Սիմենս» ընկերության ավագ փոխնախագահը կմասնակցի «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովին

«Սիմենս» ընկերության ավագ փոխնախագահը կմասնակցի «WCIT 2019» ՏՏ 
համաշխարհային համաժողովին

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանական «Սիմենս» ընկերության կայուն զարգացման և քաղաքների գծով ավագ փոխնախագահ Ջենի Բոֆինգեր-Շուսթերը կմասնակցի Երևանում կայանալիք «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին նշված է միջոցառման «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում:

«Սիմենս»-ում և ընկերությունից դուրս  կառավարման հարցերի խորհրդատվության ավելի քան 12-ամյա փորձ ունենալով՝ Ջենի Բոֆինգեր-Շուսթերը մշակել է ռազմավարություններ, որոնք ամբողջ աշխարհում խթան են հանդիսացել տարբեր ոլորտներում՝ սկսած տեղեկատվական տեխնոլոգիաներից մինչև առողջապահություն։ Ջենիի պրոֆեսիոնալ ուղղվածությունն ընդգրկում է ռեսուրսների և էներգիայի օգտագործման արդյունավետությունը, ինչպես նաև կայուն զարգացման կառավարումը»,- նշված է հաղորդագրությունում:

«WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը տեղի կունենա Երևանում, հոկտեմբերի 6-9-ը։ Համաժողովը հյուրընկալվում է Հայաստանում՝ ՀՀ կառավարության բարձր հովանու ներքո և աջակցությամբ։ ՏՏ համաշխարհային համաժողովը հիմնադրել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքը՝ WITSA-ն։ Համաժողովը կազմակերպում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]