Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

«Մանչեսթեր Յունայթեդ»-ը և «Յուվենտուս»-ը կարող են ֆուտբոլիստներ փոխանակել  

«Մանչեսթեր Յունայթեդ»-ը և «Յուվենտուս»-ը կարող են ֆուտբոլիստներ փոխանակել

 

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը և իտալական «Յուվենտուս»-ը ֆուտբոլիստներ կփոխանակեն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Sky Sport-ը: Ակումբները նախնական պայմանավորվածություն են ձեռք բերել, ըստ որի Թուրինի «Յուվենթուս»-ից Պաուլո Դիբալան կգնա «Մանչեսթեր Յունայթեդ», իսկ «Կարմիր սատանաների» բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն կմիանա «Ծեր սինյորա»-ին:

Պաուլո Դիբալան «Յուվենթուս»-ում է 2015 թվականից, որտեղ տեղափոխվել է «Պալերմո»-ից: Հարձակվողը թուրինյան ակումբի կազմում մասնակցել է 120-ից ավել հանդիպումների:

Ռոմելու Լուկակուն «Մանչեսթեր Յունայթեդ»-ում է 2017 թվականից ի վեր: Բելգիացին «Կարմիր սատանաների» կազմում մասնակցել է 66 խաղի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]