Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

2020 թվականի ընտրություններում Թրամփին հաղթելը դյուրին չի լինի. Սանդերս

2020 թվականի ընտրություններում Թրամփին հաղթելը դյուրին չի լինի. Սանդերս

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերմոնտի նահանգից սենատոր Բեռնի Սանդերսն ընդունել Է, որ պետության ղեկավարի 2020 թվականի ընտրություններում ԱՄՆ-ի գործող նախագահ Դոնալդ Թրամփին հաղթելը դյուրին չի լինի: Այս հայտարարությամբ նա հուլիսի 30-ին հանդես Է եկել Դեմոկրատական կուսակցությունից նախագահի պաշտոնական թեկնածու առաջադրվելու հավակնորդների երկրորդ հեռուստաբանավեճերի ընթացքում, որոնք կայացել են Դեթրոյթում (Միչիգանի նահանգ): Հեռարձակումն իրականացրել Է CNN հեռուստաընկերությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Այդ ընտրությունները շահելու եւ Դոնալդ Թրամփին հաղթելու համար, ինչն, ի դեպ, իմ կարծիքով, դյուրին չի լինի, անհրաժեշտ Է անցկացնել ընտրարշավ, որը հիմնված կլինի եռանդի, ոգեւորության եւ հեռատեսության վրա»,-նշել Է Սանդերսը: «Հարկավոր Է այնպես անել, որ միլիոնավոր երիտասարդներ ներգրավվեն քաղաքական գործընթացում»,-հավելել Է նա: Սանդերսի կարծիքով, դրան կարելի Է հասնել պետական քոլեջներում ու համալսարաններում ուսման վարձի չեղարկման, ինչպես նաեւ ուսանողական վարկերի պրակտիկայից հրաժարվելու ճանապարհով:

Միեւնույն ժամանակ Սանդերսը րոպեներ առաջ վստահություն Է հայտնել, որ իրեն կհաջողվի հաստատվել Սպիտակ տանը Դեմոկրատական կուսակցությունից թեկնածու առաջադրվելու դեպքում: «Ճշմարտությունն այն Է, որ հասարակական կարծիքի բոլոր հավաստի հարցումները իմ հաղթանակն են կանխագուշակում Դոնալդ Թրամփի նկատմամբ»,-ընդգծել Է նա:

ԱՄՆ-ի նախագահի 2020 թվականի ընտրություններում Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու առաջադրվելու հավակնորդների երկրորդ հեռուստաբանավեճերի առաջին փուլը հուլիսի 30-ին տեղի Է ունեցել Դեթրոյթում: Բացի Սանդերսից, դրան մասնակցել են սենատոր Էլիզաբեթ Ուորենը՝ Մասաչուսեթսի նահանգից, գրող Մարիաննա Ուիլյամսոնը, Օհայոյի նահանգից կոնգրեսական Թիմ Ռայանը, Մինեսոթայի նահանգից սենատոր Էմի Քլոբուշարը, Սաութ Բենդ քաղաքի (Ինդիանայի նահանգ) քաղաքագլուխ Փիթ Բութեջաջը, Տեխասից նախկին կոնգրեսական Բեթո Օ՛Ռուրքը, Կոլորադոյի նահանգի նախկին նահանգապետ Ջոն Հիքենլուփերը, Մերիլենդից նախկին կոնգրեսական Ջոն Դիլենին եւ Մոնտանայի նահանգի նահանգապետ Սթիվ Բուլոքը:

Հեռուստաբանավեճերի երկրորդ փուլը տեղի կունենա հուլիսի 31-ին, դրան նույնպես կմասնակցի տասը քաղաքական գործիչ, այդ թվում՝ ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը, Նյու Ջերսիից սենատոր Քորի Բուքերը, ԱՄՆ-ի բնակարանային շինարարության եւ քաղաքների զարգացման նախկին նախարար Ջուլիան Կաստրոն, Հավայիի նահանգից ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Թուլսի Գաբարդը, Նյու Յորքի նահանգից սենատոր Քիրսթեն Ջիլիբրանդը, Կալիֆոռնիայից սենատոր Քամալա Հարիսը, Վաշինգտոնի նահանգի նահանգապետ Ջեյ Ինսլին, ձեռնարկատեր Էնդրյու Յանգը, Կոլորադոյից սենատոր Մայքլ Բենեթը, ինչպես նաեւ Նյու Յորքի քաղաքագլուխ Բիլ դե Բլազիոն: ԱՄՆ-ի նախագահ 59-րդ ընտրությունները կկայանան 2020 թվականի նոյեմբերի 3-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]