Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության բանավեճերի մասնակիցները մարտահրավեր Է են նետում Թրամփին

ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության բանավեճերի մասնակիցները մարտահրավեր Է են նետում Թրամփին

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2020 թվականի նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցությունից թեկնածուի առաջադրման հավակնորդները շեշտը դնում են 2020 թվականին հանրապետական Դոնալդ Թրամփի՝ երկրի նախագահ վերընտրվելը թույլ չտալու վրա, բայց խոստովանում են, որ քաղաքականություն նրա գալով չեն սկվել դեմոկրատների խնդիները: Այդ մասին են վկայում հուլիսի 30-ին հավակնորդների ելույթները երկրորդ հեռուստաբանավեճերի ընթացքում, որոնք տեղի են ունեցել Դեթրոյթում (Միչիգանի նահանգ): Հեռարձակումը վարել Է CNN հեռուստաընկերությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մեր խնդիրներն սկսվել են ոչ Դոնալդ Թրամփից: Դոնալդ Թրամփը կոռումպացված, խարդախված համակարգի բաղկացուցիչ մասն Է, որն օգնում Է հարուստներին մեծաթիվ կապերով, բայց մնացածների վրա ցեխ Է շպրտում»,- հայտարարել Է սենատոր Էլիզաբեթ Ուորենը Մասաչուսեթսից: Նա, հասարակական կարծիքի հարցումների համաձայն հենվում Է ընտրողների 12 – 14 տոկոսի պաշտպանության վրա եւ այդ ցուցանիշով զիջում Է սոսկ ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենին եւ Վերմոնտի նահանգից սենատոր Բեռնի Սանդերսին:

Սանդերսն առաջարկել Է «մարտահրավեր նետել Թրամփի ռասիզմին եւ սեքսիզմին՝ միավորվելով իր մասշտաբով աննախադեպ շարժման մեջ, որը ոչ միայն կհաղթի Թրամփին, այլեւ կփոխակերպի ԱՄՆ-ի տնտեսությունն ու կառավարման համակարգը: Սաութ Բենդ քաղաքի (Ինդիանայի նահանգ) քաղաքագլուխ Փիթ Բութեջաջը նախընտրական արշավ իր մտնելը բացատրել Է այն բանով, որ «ավարտվում Է» Ամերիկայի «ժամանակը»: «Դա Էլ ավելի հրատապ խնդիր Է, քան Թրամփի նախագահությունը: Ինչ կերպ Է Թրամփի տիպի մարդն ընդհանրապես կարողացել խաբեությամբ այդքան մոտ հայտնվել (Սպիտակ տան) Ձվաձեւ առանձնասենյակին»,- հռետորական հարց Է տվել քաղաքագլուխը:

Տեխասից կոնգրեսական Բետո Օ’Ռուքը պետության գործող ղեկավարին մեղադրել Է «դաժանության եւ համընդհանուր վախի մթնոլորտ ստեղծելու» մեջ:

Նախնական ընտրությունների շրջանակներում դեմոկրատների կոմիտեն մտադիր Է անցկացնել ընդհանուր առմամբ 12 հեռուստաբանավեճ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]