«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Հուլիոս Կեսարն ապրում էր խճանկարային ճոխության մեջ
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «Հին Հռոմի պետական եւ ռազմական գործիչ Հուլիոս Կեսարը շքեղության եւ ճոխության սիրահար էր: Այդ են վկայում աշխարհի ամենահին թանգարանի՝ Հռոմի Կապիտոլիումի խճանկարների հոյակապ հավաքածուում տեղ գտած նմուշները, որոնցով հարդարվել են տարբեր պատմական անձանց, այդ թվում Կեսարի առանձնատունը: «Արդեն Ք.ա. 1-ին դարում այգիները հռոմեական արիստոկրատիայի ներկայացուցիչների համար սիրելի վայրեր էին, որ ի հայտ եկան որպես իսկական արվարձանային բնակատեղիներ` քաղաքի կենտրոնում: Այստեղ արտացոլվում էր տիրոջ սոցիալական կարգավիճակը, դրսեւորվում նրա ճաշակն ու կարողությունը: Հայտնի բան է, որ հնագույն աշխարհը միշտ առանձնահատուկ ուշադրություն է դարձրել հուղարկավորության ծեսերին: Հռոմի տարբեր վայրերի գերեզմանոցներից հայտնաբերված ու տվյալ ցուցահանդեսում ներկայացված խճանկարների պատկերագրական թեմաները արտացոլում են հանգուցյալի արժանիքներն ու հանդերձյալ կյանքի հետ կապված սպասումները»-ասել է Հայաստանի ազգային պատկերասրահի դեկորատիվ-կիրառական արվեստի բաժնի պատասխանատու, արվեստաբան Սաթենիկ Չուգասզյանը` տեղեկացնելով, որ հռոմեական խճանկարչության գլուխգործոցները մենք էլ առիթ կունենանք տեսնելու օգոստոսի 10-ին Հայաստանի ազգային պատկերասրահում բացվող «Հին Հռոմի գունեղ տեսիլները․ խճանկարներ Կապիտոլյան թանգարաններից» ցուցահանդեսի շրջանակներում:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում