Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Հուլիոս Կեսարն ապրում էր խճանկարային ճոխության մեջ

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Հուլիոս Կեսարն ապրում էր խճանկարային 
ճոխության մեջ

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «Հին Հռոմի պետական եւ ռազմական գործիչ Հուլիոս Կեսարը շքեղության եւ ճոխության սիրահար էր: Այդ են վկայում աշխարհի ամենահին թանգարանի՝ Հռոմի Կապիտոլիումի խճանկարների հոյակապ հավաքածուում տեղ գտած նմուշները, որոնցով հարդարվել են տարբեր պատմական անձանց, այդ թվում Կեսարի առանձնատունը: «Արդեն Ք.ա. 1-ին դարում այգիները հռոմեական արիստոկրատիայի ներկայացուցիչների համար սիրելի վայրեր էին, որ ի հայտ եկան  որպես իսկական արվարձանային բնակատեղիներ` քաղաքի կենտրոնում: Այստեղ արտացոլվում էր տիրոջ սոցիալական կարգավիճակը, դրսեւորվում  նրա ճաշակն ու կարողությունը: Հայտնի բան է, որ հնագույն աշխարհը միշտ առանձնահատուկ ուշադրություն է դարձրել հուղարկավորության ծեսերին: Հռոմի տարբեր վայրերի գերեզմանոցներից հայտնաբերված ու տվյալ ցուցահանդեսում ներկայացված խճանկարների պատկերագրական թեմաները արտացոլում են հանգուցյալի  արժանիքներն ու հանդերձյալ կյանքի հետ կապված սպասումները»-ասել է Հայաստանի ազգային պատկերասրահի դեկորատիվ-կիրառական արվեստի բաժնի պատասխանատու, արվեստաբան Սաթենիկ Չուգասզյանը` տեղեկացնելով, որ հռոմեական խճանկարչության գլուխգործոցները մենք էլ առիթ կունենանք տեսնելու օգոստոսի 10-ին Հայաստանի ազգային պատկերասրահում բացվող «Հին Հռոմի գունեղ տեսիլները․ խճանկարներ Կապիտոլյան թանգարաններից» ցուցահանդեսի շրջանակներում:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]