Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հուլիսի 31-ին սպասվող իրադարձությունները

Հուլիսի 31-ին սպասվող իրադարձությունները

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը ներկայացնում է այսօր սպասվող իրադարձությունները:

Հայաստանում է Կալիֆորնիայի փոխնահանգապետ Ելենի Կունալակիսի գլխավորած պատվիրակությունը: Այսօր՝ հուլիսի 31-ին, պատվիրակության անդամները կհանդիպեն լրագրողների հետ: Նրանք կանդրադառնան Հայաստան այցի նպատակներին, հայ-ամերիկյան հարաբերություններին:

Երևանի քաղաքապետարանի մուտքի մոտ ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեն կանցկացնի միջոցառում, որի նպատակն է բարձրաձայնել Երևանում կուտակված բազմաթիվ խնդիրների մասին:

Կներկայացվեն ՀՀ արդարադատության նախարարության 2019 թ. առաջին եռամսյակի և 2020 թ. պետական բյուջեի նախագծի արդյունքային ցուցանիշների վերլուծության տվյալները: Բանախոսներն են Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետները:

Կաթնամթերքի և պաղպաղակի շուկայում ուսումնասիրություններին կանդրադառնա Հայաստանի սպառողների ազգային ակադեմիան: Հրավիրված ասուլիսում ակադեմիայի ներկայացուցիչները կխոսեն ոլորտի խնդիրներից:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայքէջում: Հետևեք մեզ նաև թվիթերում և ֆեյսբուքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]