Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Փաստաբան Արա Ղազարյանը որևէ վտանգ չի տեսնում Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման մեջ

Փաստաբան Արա Ղազարյանը որևէ վտանգ չի տեսնում Ստամբուլյան կոնվենցիայի 
վավերացման մեջ

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիա»-ն կամ Ստամբուլյան կոնվենցիան վավերացնելու մեջ փաստաբան Արա Ղազարյանը որևէ վտանգ չի տեսնում: Ղազարյանն այս մասին ասաց հուլիսի 30-ին «Արմենպրես»-ի հետ զրույցում:

«Որևէ վտանգ չի կարող լինել: Եթե եվրոպական երկրների մեծ մասն արդեն ստորագրել են այն, և այն բխում է մի շարք կոնվենցիաներից, ապա որևէ վտանգ չկա այդտեղ, ավելորդ կամայական մեկնաբանություններ են»,- նշեց Ղազարյանը:

Նրա խոսքով` կոնվենցիայի հետ կապված ընկալման խնդիր է առաջացել տնային բռնություն արտահայտության փոխարեն ընտանեկան բռնություն եզրույթն օգտագործելու պատճառով: Տնային բռնության մասին խոսելիս պետք է հասկանալ, որ խոսքը վերաբերում է ոչ միայն տղամարդու կողմից  կնոջ նկատմամբ բռնությանը, այլ նաև ընտանիքի այլ անդամների կողմից: «Խոսքը կենցաղային բռնության մասին է, որին կինը կարող է ենթարկվել նույն տանն ապրող ցանկացած անձի կողմից»,- ասաց նա:

«Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիա»-ն (Ստամբուլի կոնվենցիա) ընդունվել է 2011 թվականին Ստամբուլում, Եվրոպայի Խորհրդի շրջանակներում: Մի շարք երկրներում Ստամբուլյան կոնվենցիան հայտարարել են հակասահմանադրական: 2017 թվականի հունիսի դրությամբ՝ այն ստորագրվել է 44 երկրի կողմից: 2012 թվականի մարտի 12-ին Թուրքիան դարձավ առաջին երկիրը, որը վավերացրեց Կոնվենցիան, որին հաջորդեցին 27 այլ երկիր՝ 2013-2017 թվականների ընթացքում (Ալբանիա, Անդորրա, Ավստրիա, Բելգիա, Բոսնիա եւ Հերցեգովինա, Կիպրոս, Դանիա, Ֆինլանդիա, Էստոնիա, Ֆրանսիա, Վրաստան, Գերմանիա, Իտալիա, Մալթա, Մոնակո, Մոնտենեգրո, Նիդեռլանդներ, Նորվեգիա, Լեհաստան, Ռումինիա, Պորտուգալիա, Սան Մարինո, Սերբիա , Սլովենիա, Իսպանիա, Շվեդիա, Շվեյցարիա)։ Կոնվենցիան ուժի մեջ է մտել 2014 թվականի օգոստոսի 1-ին:

Հուլիսի 26-ին ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը դիմել է Վենետիկի հանձնաժողովին՝ Եվրոպայի խորհրդի Ստամբուլյան կոնվենցիայի առնչությամբ հատուկ կարծիք ստանալու համար:

ՀՀ արդարադատության նախարարությունը հայտարարություն է տարածել Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]