Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Թրամփը օգոստոսի 31-ից մինչեւ սպտեմբերի 2-ն այցով կգտնվի Լեհաստանում

Թրամփը օգոստոսի 31-ից մինչեւ սպտեմբերի 2-ն այցով կգտնվի Լեհաստանում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը օգոստոսի 31-ին այցով կժամանի Լեհաստան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 30-ին Մամուլի լեհական գործակալությանը հայտնել Է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի կաբինետի ղեկավար Կշիշտոֆ Շչերսկին:

«ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը օգոստոսի 31-ի երեկոյից մինչեւ սպտեմբերի 2-ն այցով կգտնվի Լեհաստանում: Սեպտեմբերի 1-ին նա Վարշավայում կմասնակցի Երկրորդ համաշխարհային պատրազմի սկսվելու 80-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին»,- ասել Է Դուդայի ներկայացուցիչը:

Շչերսկու խոսքով՝ այցի մանրամասնություններն ավելի ուշ կհրապարակի Սպիտակ տունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]