Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Դերասանուհի Քելի ՄաքԳիլիսին չեն հրավիրել նկարահանվելու «Լավագույն հրաձիգը-2» ֆիլմում

Դերասանուհի Քելի ՄաքԳիլիսին չեն հրավիրել նկարահանվելու «Լավագույն հրաձիգը-2» ֆիլմում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի դերասանուհի Քելի ՄաքԳիլիսը Շառլոտ Բլեքվուդի դերը չի խաղալու «Լավագույն հրաձիգը» ֆիլմի (1986 թ.) շարունակության մեջ: Այդ մասին 62-ամյա ՄաքԳիլիսն անցած կիրակի օրը հայտնել Է CBS հեռուստաընկերության Entertainment Tonight հաղորդման ժամանակ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Դերասանուհին խոստովանել Է, որ դեռեւս չի դիտել «Լավագույն հրաձիգը-2» նոր կինոնկարի թրեյլերը եւ, ի տարբերություն Թոմ Քրուզի եւ Վել Քիլմերի, ֆիլմում խաղալու առաջարկություն չի ստացել:

«Ես նույնիսկ չգիտեմ, թե ինչպես պատասխանել այդ հարցին:Դա տեղի չունեցավ»,-հայտարարել Է նա: Նա խոստավանել Է, որ արդեն մի որոշ ժամանակ Է՝ չի շփվում «Լավագույն հրաձիգը» ֆիլմի իր գործընկերների հետ: «Նրանցից մի քանիսի հետ ես դեպքից դեպք եմ շփվում: Անկեղծ ասած, կինոնկարների նկարահանումների աշխատանքը բավականին տարօրինակ բան Է, որովհետեւ դրանց ընթացքում բազմաթիվ մարդիկ են հավաքում ամբողջ աշխարհից»,-պարզաբանել Է դերասանուհին: Նա պատմել Է, որ երկու զավակների ծնվելուց հետո հեռացել Է կինեմատոգրաֆից եւ բնակություն Է հաստատել Հյուսիսային Կարոլինայում: «Ինձ դուր Է գալիս դերեր կատարելը, ինձ դուր Է գալիս իմ զբաղմունքը, բայց… Ինձ համար այլ մարդկանց հետ հարաբերություններն անհամեմատ ավելի կարեւոր են դարձել փառքից»,-նշել Է ՄաքԳիլիսը: «Լավագույն հրաձիգը-2»-ի պրեմիերան նշանակված Է 2020 թվականի հունիսի 26-ին: Օրիգինալ ֆիլմում, բացի Քրուզից, ՄաքԳիլիսից եւ Քիլմերից, նկարարանվել են Էնթոնի Էդվարդսը, Թոմ Սքերիթը, Մայքլ Այրոնսայդը, Ջոն Սթոքուելը եւ ուրիշներ: 15 մլն դոլար բյուջեով կինոնկարը համաշխարհային վարձույթում հավաքել Է 356,8 մլն դոլար: 1987 թվականին «Լավագույն հրաձիգն» «Օսկար»-ի Է անվանակարգվել չորս կատեգորիայում՝ պատվավոր մրցանակ նվաճելով լավագույն երգի համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]