Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Տեսուչները Վանաձորում կանգնեցրել են 3.2 խմ փայտանյութով բեռնված «Ֆորդ» տեսակի ավտոմեքենա

 Տեսուչները Վանաձորում կանգնեցրել են 3.2 խմ փայտանյութով բեռնված «Ֆորդ» 
տեսակի ավտոմեքենա

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կենսաբազմազանության վարչության աշխատակիցները հուլիսի 30-ին՝ ժամը 01:07-ին, ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում կանգնեցրել են «Ֆորդ» տեսակի ավտոմեքենա, որը բեռնված է եղել 3.2 խմ փայտանյութով: Վարորդը չի ներկայացրել փայտանյութի ձեռքբերման համապատասխան փաստաթուղթ, որի վերաբերյալ կազմվել է արձանագրություն։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից, մեքենան հանձնվել է ՀՀ Լոռու մարզային ոստիկանություն: «Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը, ևս մեկ անգամ, հորդորում է զերծ մնալ ապօրինի ծառահատումներից և փայտանյութի տեղափոխումից»,-նշված է հաղորդագրության մեջ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]