1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Վանաձորում և Մարտունիում քննարկվել է Հակակոռուպցիոն ռազմավարության նախագիծը

Վանաձորում և Մարտունիում քննարկվել է Հակակոռուպցիոն ռազմավարության 
նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը հուլիսի 26-ին և 29-ին մասնակցել է Վանաձորում և Մարտունիում կազմակերպված Հակակոռուպցիոն ռազմավարության և միջոցառումների ծրագրի նախագծի քննարկմանը: Հանդիպումները կազմակերպվել են ՀՀ արդարադատության նախարարության և, համապատասխանաբար, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ու «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» հասարակական կազմակերպությունների կողմից:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, փոխնախարար Սրբուհի Գալյանը քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին ներկայացրել է նախագծի հիմնական կարգավորումները, որոնք վերաբերել են կոռուպցիայի կանխարգելմանը, կոռուպցիոն հանցագործությունների բացահայտմանն ու հակակոռուպցիոն կրթությանը: Նախարարի տեղակալն անդրադարձել է նաև Հակակոռուպցիոն կոմիտեի և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործիքակազմերին:

Հանդիպման ավարտին տեղի է ունեցել հարցուպատասխան քննարկման մասնակիցների միջև:

Արդարադատության նախարարությունը մի շարք ՀԿ-ների աջակցությամբ Երևանում, Գյումրիում, Գորիսում և Գավառում արդեն իսկ կազմակերպել է  նման ձևաչափով քննարկումներ


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]