1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Մեկնարկել է «Սևան Ստարտափ Սամմիթ 2019»-ը. այս տարի կմրցի 120 ստարտափ աշխարհի տարբեր երկրներից

Մեկնարկել է «Սևան Ստարտափ Սամմիթ 2019»-ը. այս տարի կմրցի 120 ստարտափ 
աշխարհի տարբեր երկրներից

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սևանի ափին հուլիսի 29-ին, մեկնարկել է չորրորդ ամենամյա վրանային «Սևան Ստարտափ Սամմիթ»-ը, որին մասնակցում է 120 ստարտափ Հայաստանից և աշխարհի 45 երկրից։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միջոցառման շրջանակում Հայաստան է ժամանել 100-ից ավելի մենթոր և հաջողակ ձեռներեց, վենչուրային և հրեշտակ ներդրողներ:

Նրանք 7 օրվա ընթացքում  իրենց փորձը կներկայացնեն մասնակից ստարտափներին, հանդես կգան դասախոսություններով և կօգնեն բացահայտել արագ զարգացման գաղտնիքներն ու միջազգային շուկաներ դուրս գալու լավագույն ճանապարհները:

Մասնակիցների ծանոթությանն ու ստարտափների ներկայացմանը հաջորդել է պաշտոնական բացման արարողությունը, որին ներկա էին նաև միջոցառման կազմակերպիչները, գործընկերներն ու հովանավորները։

«Սիսայդ Ստարտափ Սամմիթի» համահիմնադիր Հակոբ Հակոբյանը բացման երեկոյի ընթացքում նշել է, որ  արդեն 4-րդ տարին է, ինչ «Սևան Ստարտափ Սամմիթ»-ն իր շուրջն է միավորում 1000-ից ավելի մարդկանց Հայաստանից և ամբողջ աշխարհից, ինչը  նշանակում է, որ սամմիթը հաջողված և սպասված իրադարձություն է ստարտափ աշխարհում։

Այս տարի «Սևան Ստարտափ Սամմիթ»-ին մասնակցող ստարտափները մրցելու են 100,000 ԱՄՆ դոլար մրցանակային ֆոնդի համար, ինչպես նաև լինելու է 100,000 ԱՄՆ դոլար երաշխավորված ներդրումային ֆոնդ, որը կներդրվի 2-3 ստարտափում։ Նախատեսվում է ձեռք բերել ավելի քան 1,000,000 ԱՄՆ դոլարի ներդրումային համաձայնություն։

Դիմելով մասնակիցներին` «Սևան Ստարտափ Սամմիթ»-ի  տնօրեն Վահագն Ռափյանը նշել է, որ միջոցառումը, տարեցտարի ավելի մեծ և ընդգրկուն դառնալով, նպաստում է ստարտափների առաջխաղացմանն ու թիմերի կայացմանը: Այն հնարավորություն է տալիս թիմերին համախմբվելու և իրենց փորձության ենթարկելու:

«Սևան Ստարտափ Սամմիթ»-ը կազմակերպվում է «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի և «Գրանատուս Վենչուրս»-ի կողմից, ինչպես նաև «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից: Այն իրականացվում է ԳՄՀԸ «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում:

«Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը հանդիսանում է Եվրոպական միության «ԵՄ-ն՝ Բիզնեսի համար» նախաձեռնության մաս:

«Սևան Ստարտափ Սամմիթ»-ը վրանային ստարտափ հավաք է, որը միավորում է սկսնակ ձեռներեցների, ներդրողների և ՏՏ էկոհամակարգի այլ ներկայացուցիչների` ստեղծելով աննախադեպ ոչ ֆորմալ միջավայր` կրթության, բիզնես կապերի հաստատման և ներդրումային գործարքների համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]