Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Գյումրիում շուտով կմեկնարկեն մաքսատան կառուցման աշխատանքները

Գյումրիում շուտով կմեկնարկեն մաքսատան կառուցման աշխատանքները

ԳՅՈՒՄՐԻ, 29 ՀՈՒԼԻՍԻԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում շուտով կմեկնարկեն Հայաստանի արտաքին տնտեսական գործունեության սպասարկման հյուսիսային դարպասի մեծ ծրագրի բաղադրիչներից մեկի կառուցապատման աշխատանքները։ Խոսքը Հյուսիսային մաքսատան մասին է, որի շինարարական, նախագծային նախնական էսքիզային աշխատանքները հուլիսի 29-ին քննարկել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը: Մարզպետը շրջել է տարածքում, մանրամասն ծանոթացել, խոսել տարածքի մաքրման, հարթեցման, կոմունիկացիոն ցանցի անցկացման մասինԱյս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Շիրակի մարզպետարանի տեղեկատվության բաժնից:

Գյումրիում մաքսատունն ունենալու է ավելի մեծ ենթակառուցվածք և լինելու է, այսպես կոչված, արտաքին տնտեսական գործունեության կենտրոն։ Նմանատիպ կենտրոն նախատեսվում է ստեղծել նաև Սիսիանում։

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]