Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Բադասյանը կառուցողական է համարում եկեղեցու հետ երկխոսությունը Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ 

Բադասյանը կառուցողական է համարում եկեղեցու հետ երկխոսությունը Ստամբուլյան 
կոնվենցիայի վերաբերյալ 

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը կառուցողական է համարում Հայ առաքելական եկեղեցու հետ երկխոսությունը «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրանց դեմ պայքարի մասին» (Ստամբուլյան) կոնվենցիայի վերաբերյալ:

«Կան առողջ ուժեր, որոնք անկեղծորեն անհանգստացած են տերմինների մեկնաբանության հետ կապված: Դրանց թվում է եկեղեցին, որի հետ մենք սկսել ենք երկխոսություն: Առաջին երկխոսության արդյունքները բավականին կառուցողական էին, սակայն, բնականաբար դեռ չենք հասցրել բոլոր կետերով միասին վերջնական դիրքորոշում ձևավորել: Այդ առումով մենք պատրաստակամ ենք մեր երկխոսությունը եկեղեցու հետ շարունակել, որպեսզի բոլոր մտավախությունները վերանան»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Բադասյանը:

Հուլիսի 29-ին ՀՀ արդարադատության նախարարությունը հայտարարություն էր տարածել «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրանց դեմ պայքարի մասին» ԵԽ կոնվենցիայի վավերացման գործընթացի և որոշ հարցերի վերաբերյալ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]