Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Georgian Airways ավիաընկերությունը հայտնել Է ՌԴ թռիչքների արգելքի պատճառով վնասի գումարը

Georgian Airways ավիաընկերությունը հայտնել Է ՌԴ թռիչքների արգելքի պատճառով վնասի գումարը

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ-ի հետ ուղղակի ավիահաղորդակցության արգելքը Վրաստանի Georgian Airways ավիաընկերությանը հասցրել Է շուրջ 25 միլիոն դոլարի վնաս: Այդ մասին ասած Է ավիափոխադրողի՝ հուլիսի 29-ին տարածված հայտարարության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ ուղիղ ավիահաղորդակցության դադարեցումն Էական վնաս Է հասցրել Georgian Airways ավիաընկերությանը եւ բարդ ֆինանսական դրության մեջ Է դրել նրան: Ավիաընկերությունն ստիպված Է եղել վերադարձնել արդեն իրացված տոմսերի շուրջ 80 տոկոսը: Բացի դրանից կտրուկ կրճատվել Է տոմսեր գնել ցանկացողների թիվը, ինչի պատճառով ավիաընկերությունն ընդհանուր առմամբ մոտավորապես 25 միլիոն դոլարի վնաս Է կրել»,- ասած Է հայտարարության մեջ:

Georgian Airways-ի ղեկավարությունն իր հայտարարության մեջ նաեւ անդրադարձել Է երկրի կառավարության՝ վերջերս կայացրած որոշմանը ՌԴ-ից Երեւանի տարածքով Վրաստան տարանցիկ ավիափոխադրումները խթանելու եւ 600 հազար եվրո տրամադրելու մասին: Հենց Georgian Airways ավիաընկերությունն Է այսօր ուղիղ ավիահաղորդակցության բացակայությանդ դեպքում տարանցիկ չվերթներ իրականացնում Վրաստանից Ռուսաստան Երեւանի տարածքով:

Հուլիսի 8-ից ուժի մեջ Է մտել ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագիրը Վրաստան քաղաքացիների օդային (այդ թվում առեւտրային) փոխադրումներ իրականացնելու Ռուսաստանի ավիաընկերությունների ժամանակավոր արգելքի մասին: Նաեւ ուժի մեջ Է մտել Ռուսաստանի տրանսպորտի նախարարության որոշումը ՌԴ-ի տարածք Վրաստանի ավիաընկերությունների թռիչքների դադարեցման մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]