Գաբրիել Սարգսյանը 3-րդն է դանիական մրցաշարում
11:56, 29 Հուլիս 2019
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի հավաքականի անդամ Գաբրիել Սարգսյանը Դանիայում տեղի ունեցած միջազգային մրցաշարում գրավեց երրորդ հորիզոնականը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարի վերջին` 10-րդ տուրում, հայ գրոսմայստերը կիսեց միավորը Շվեդիայի ներկայացուցչի հետ և 10 հնարավորից հավաքելով 8 միավոր՝ զբաղեցրեց 3-րդ տեղը (լրացուցիչ միավորոներով): Մրցաշարին մասնակցում էր նաև հայազգի գրոսմայստեր ԱՄՆ ներկայացուցիչ Սամուել Սևյանը, ով 5-րդն է:
Դանիական Xtracon Օփեն խոշոր միջազգային մրցաշարին մասնակցում էին 25 երկրի 368 շախմատիստ, այդ թվում՝ 25 գրոսմայստեր։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում