Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հուլիսի 29-ին սպասվող իրադարձությունները

Հուլիսի 29-ին սպասվող իրադարձությունները

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը ներկայացնում է այսօր սպասվող իրադարձությունները:

Այսօր՝ հուլիսի 29 –ին, Ծաղկաձորում հանդիսավորությամբ կբացվի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի «Քայլ դեպի տուն» ծրագիրը: Այն իրականացվելու է երկու փուլով և տևելու է մինչև օգոստոսի 25-ը:

Լրագրողների հետ կհանդիպի Հայաստանի երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը: Նա կանդրադառնա Ռոբերտ Քոչարյանի քրեական գործի մանրասմաներին:     

Փաստաբան Լևոն Բաղդասարյանը, հրավիրված մամուլի ասուլիսում, կխոսի ՄԻԵԴ վերջին որոշումների մասին, կանդրադառնա դատարաններում տիրող իրավիճակին։   

Կներկայացվեն ՊՆ, Ոստիկանության և Երևանի քաղաքապետարանի գնումների գործընթացի ուսումնասիրության արդյունքները: Նշված թեմայով հրավիրված ասուլիսի բանախոսներն են «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ-ի ներկայացուցիչները:          

Արմավիր քաղաքի թիվ 9 մանկապարտեզն այսուհետ կներկայանա նոր դեմքով:   Մանկապարտեզը վերանորոգվել է Արմավիրի քաղաքապետարանի կողմից: Այսօր նախատեսված է մանկապարտեզի պաշտոնական վերաբացումը:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայքէջում: Հետևեք մեզ նաև թվիթերում և ֆեյսբուքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]