Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արգենտինան հետաքրքրված է տեխնոլոգիական ոլորտում Հայաստանի հետ համագործակցությամբ

Արգենտինան հետաքրքրված է տեխնոլոգիական ոլորտում Հայաստանի հետ 
համագործակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հուլիսի 26-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գոնսալո Ուռիոլաբեիտիային։

Նախարարը ողջունել է դեսպանին, խոսել երկու երկրների միջև առկա բարեկամության մասին, անդրադարձել է մեր երկրի տեխնոլոգիական ոլորտի հնարավորություններին, այդ ուղղությամբ ՀՀ կառավարության իրականացրած քաղաքականությանն ու տեսլականին։

Դեսպան  Գոնսալո Ուռիոլաբեիտիան, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է տարբեր բնագավառներում հայ-արգենտինյան արդյունավետ  համագործակցության, Արգենտինայում հայկական սփյուռքի գործունեության մասին, որն ընդգրկուն է ու բազմաբովանդակ։ 

Դեսպանը կարևորել է տեխնոլոգիական ոլորտում հարաբերությունների ընդլայնումն ու ամրապնդումը և այդ ուղղությամբ գործնական  քայլերի անհրաժեշտությունը։

Նա ընդգծել է, որ Հայաստանն ու Արգենտինան գործակցության հարուստ պատմություն ունեն և հույս է հայտնել, որ ապագան առավել արդյունավետ կլինի՝ ի դեմս բարձր արդյունաբերության ոլորտում համագործակցության խորացման։ Դեսպանը նախարարին է ներկայացրել նաև տեխնոլոգիական ոլորտում Արգենտինայի ձեռքբերումներն ու առաջընթացը և նշել իրենց կողմից հետաքրքրվածությունը համագործակցության գործնական քննարկումներ սկսելու ուղղությամբ։

Հակոբ Արշակյանը նշել է, որ հայկական կողմը բաց է համագործակցության համար և պատրաստակամ է քննարկելու գործակցության հնարավորությունները, ուղղություններն ու հեռանկարները։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում երկու երկրների ոլորտի մասնագետների, տեխնիկական թիմերի, գործարար շրջանակների ներգրավվածությամբ կազմակերպել հանդիպում-քննարկումներ՝ գործակցության շրջանակներն առավել մանրամասն ուսումնասիրելու համար։

 

Նախարարը անդրադարձել է նաև հոկտեմբերի 6-9-ը Երևանում անցկացվելիք Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին (WCIT) և հրավիրել արգենտինական կողմին ընդգրկուն կազմով մասնակցություն ունենալու տեխնոլոգիական ոլորտի կարևորագույն այդ միջոցառմանը։ 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]