Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հուրգադայում գտնվող ՀՀ քաղաքացիներն առողջական խնդիրներ չունեն. 119-ն այսօր կվերադառնան

Հուրգադայում գտնվող ՀՀ քաղաքացիներն առողջական խնդիրներ չունեն. 119-ն այսօր 
կվերադառնան

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության նախարարությունը կապ է հաստատել Եգիպտոսում ՀՀ դեսպանատան հետ՝ չվերթի չեղարկման պատճառով Հուրգադայում մնացած ՀՀ քաղաքացիների առողջական խնդիրների հետ կապված: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեսյբուք»-ի իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Այնտեղ գտնվող մեր քաղաքացիների մոտ այս պահին առողջական խնդիրներ չկան, նրանցից 119-ն այսօր կվերադառնան Հայաստան՝ կառավարության կողմից ապահովված թռիչքով։ Մշտական կապի մեջ ենք մեր դեսպանատան հետ, որպեսզի ըստ անհրաժեշտության զբաղվենք մեր քաղաքացիների առողջական խնդիրներով»,- գրել է Թորոսյանը:

Հուրգադա-Երևան հուլիսի 25-ի OTF 3703 չվերթի չեղարկման պատճառով Հուրգադայում գտնվող ուղևորները հուլիսի 26-ին՝ Եգիպտոսի ժամանակով 15:00-ին (Երևանի ժամով 17:00-ին), Հուրգադա-Երևան UJ 5600 չվերթով կմեկնեն Հայաստան:

Ավելի վաղ, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը տեղեկացրել էր, որ ՀՀ կառավարությունը պատրաստակամ է վճարել ՀՀ քաղաքացիներին չարտերային թռիչքով Եգիպտոսից Հայաստան տեղափոխելու համար: 

ՀՀ քաղաքացիները մնացել էին Հուրգադայում հուլիսի 25-ին Հուրգադա-Երևան թիվ OTF 3703 չվերթի չեղարկման պատճառով: Ըստ որոշ տեղեկությունների՝ չվերթի չեղարկման պատճառն այն է, որ «Էյ ընդ Ար Տուր» հայկական տուրօպերատորը չի վճարել ավիափոխադրողին։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]