Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Թուրքիայում իշխող ԱԶԿ-ը 2023թ. ընտրություններին ընդառաջ փոփոխություններ է կրելու

Թուրքիայում իշխող ԱԶԿ-ը 2023թ. ընտրություններին ընդառաջ փոփոխություններ է 
կրելու

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նահանգային ղեկավարների նիստի ժամանակ հայտարարել է 2023 թվականին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունում տեղի ունենալիք փոփոխությունների մասին:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Սյոզջու» լրատվամիջոցը:

«Հաջորդ ընտրությունները տեղի են ունենալու 2023 թվականի հունիսին: Իսկ մինչ այդ մեծածավալ աշխատանքներ ենք իրականացնելու և մեր ազգի առջև դուրս ենք գալու, որպես լիովին այլ «Արդարություն և զարգացում» կուսակցություն: Պետք է արդարացնենք մեր ժողովրդի սպասելիքները»,- նշել է Էրդողանը:

Թուրքիայում վերջին խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել 2018 թվականին, որի արդյունքում խորհրդարան են մուտք գործել «Արդարություն և զարգացում», Հանրապետա-ժողովրդական, Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունները, ինչպես նաև Ազգայնական շարժում և «Լավ» կուսակցությունները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]