Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՊԵԿ-ը հերքում է Հայաստան ներմուծվող մեքենաների մաքսային վճարների սեպտեմբերից թանկացման լուրերը

ՊԵԿ-ը հերքում է Հայաստան ներմուծվող մեքենաների մաքսային վճարների 
սեպտեմբերից թանկացման լուրերը

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստան ներմուծվող ավտոտրանսպորտային միջոցների համար մաքսային վճարների փոփոխություն չի լինելու մինչև տարեվերջ:

Այս մասին հայտնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեն՝ հերքելով սեպտեմբերից վճարների բարձրացման լուրերը: «Վերջերս հանրության շրջանում լուրեր են տարածվել, որ սույն թվականի սեպտեմբերի 1-ից ՀՀ տարածք ներմուծվող ավտոտրանսպորտային միջոցների համար մաքսային վճարների մասով տեղի է ունենալու թանկացում: ՀՀ պետական եկամուտների կոմիտեն պաշտոնապես հայտարարում է, որ մինչև 2019թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ մաքսային վճարների հաշվարկման փոփոխություն նախատեսված չէ»,-«Արմենպրես»-ին տեղեկացրին ՊԵԿ-ից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]