Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Կառավարությունն աննախադեպ ֆինանսավորում է կատարելու բարձր տեխնոլոգիաների զարգացման համար

Կառավարությունն աննախադեպ ֆինանսավորում է կատարելու բարձր 
տեխնոլոգիաների զարգացման համար

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը լուրջ քայլեր է ձեռնարկում բարձր տեխնոլոգիաները զարգացնելու ուղղությամբ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հուլիսի 25-ին  Renderforest ընկերության նոր շենքի բացման արարողության ժամանակ այս մասին ասաց  Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:

«Մենք ստացել ենք արդեն միջնաժամկետ ծախսերի ծրագիրը, համաձայն որի բավականին լուրջ ֆինանսավորում է սպասվում բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում: Կարող եմ ասել, որ Հայաստանի պատմության մեջ այդպիսի բան չի եղել, որ այդքան մեծ գումար ուղղվի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության զարգացմանը: Թվեր չեմ ուզում հնչեցնել, որովհետև դեռ Ազգային ժողովը պետք է հաստատի դրանք, բայց արդեն իսկ պարզ է, որ մենք մեծ քայլերով պետք է առաջ գնանք բոլորս միասին»,- ընդգծեց Արշակյանը:

Նախարարը տեղեկացրեց նաև, որ օգոստոսի 2-ին «Սևան ՍտարտափՍամմիթ 2019»-ի շրջանակներում նախարարությունը շնորհանդես է կազմակերպելու և  հստակեցվելու են, թե  ոլորտում կոնկրետ որ ուղղությամբ պետք է առաջ գնալ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]