1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ԿԳՄՍ նախարարությունում կայացել է սփյուռքի մանկավարժական ներուժի ներգրավմանը նվիրված քննարկում

ԿԳՄՍ նախարարությունում կայացել է սփյուռքի մանկավարժական ներուժի 
ներգրավմանը նվիրված քննարկում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը  հուլիսի 25-ին ընդունել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագրի այս տարվա մասնակիցներին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, ողջունելով ուսուցիչներին` նախարարի տեղակալը նշել է, որ սփյուռքում կուտակված մասնագիտական ներուժի բացահայտումը կարևոր է ինչպես սփյուռքի, այնպես էլ Հայաստանի  դպրոցների զարգացման և մրցունակության բարձրացման առումով: Նրա խոսքով` սփյուռքում աշխատող ուսուցիչները կապող օղակ են` սփյուռքի մասնագիտական ներուժը ճանաչելու, նաև նրանց այն կրթական բարեփոխումներին մասնակից դարձնելու համար, որոնք այժմ նախաձեռնել է նախարարությունը:  Արևիկ Անափիոսյանը հավելել է, որ ուսուցիչների վերապատրաստման ծրագրի բովանդակային վերանայումը ևս նախարարության օրակարգում է:

Հանդիպման ընթացքում ուսուցիչները ներկայացրել են մի շարք առաջարկություններ և խնդիրներ: Մասնավորապես, հարց է բարձրացվել սփյուռքի մեկօրյա դպրոցների համար կազմել ավելի թեթև, բեռնաթափված կրթական ծրագիր, որը հնարավոր կլինի  շաբաթական մեկ օր դասավանդվելով՝ ամբողջությամբ կատարել: Նախարարի տեղակալը նշել է, որ  այդ ուղղությամբ աշխատանքներն այժմ գտնվում են ԿԳՄՍ նախարարության գործառույթների շրջանակում և այդ ուղղությամբ քննարկումներ արդեն եղել են. «Պետք է վերանայենք կրթական ծրագրերն ու դասագրքերը` դրան ներգրավելով նաև սփյուռքի մեկօրյա դպրոցների մասնագիտական ներուժն ու փորձը»,- նշել է Արևիկ Անափիոսյանը:

Հայաստանում սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման 2019 թվականի ծրագիրը մեկնարկել է հուլիսի 1-ին: Այս տարի ծրագրին մասնակցում է մոտ 6 տասնյակ  ուսուցիչ՝ 16 երկրից (մասնավորապես, ԱՄՆ, ԱՄԷ, Ավստրալիա, Գերմանիա, Դանիա, Իսրայել, Իրան, Իրաք, Լիտվա, Լեհաստան, Ռուսաստան, Սիրիա, Ուկրաինա, Վրաստան, Ֆրանսիա):

Սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագրի փակումը տեղի կունենա հուլիսի 26-ին։

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]