Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հայկական մուրաբան ու հյութերը՝ արդեն Չիկագոյում. հետաքրքրություն կա, ներկայացվածությունը կընդլայնվի

Հայկական մուրաբան ու հյութերը՝ արդեն Չիկագոյում. հետաքրքրություն կա, 
ներկայացվածությունը կընդլայնվի

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական արտադրության պահածոներն արդեն 10 օրից ավելի է, ինչ վաճառքի համար ներկայացված են Ամերիկայի Իլինոյս նահանգի Չիկագո քաղաքի խոշոր ցանցային ընկերությունների մեկում՝ «FRESH FARMS»-ում: Առաջին օրերի շրջանառությունը ցույց է տվել, որ արտադրանքի նկատմամբ հետաքրքրություն կա: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին պատմեց Չիկագոյում «Բիզնես Արմենիա»-ի պաշտոնական ներկայացուցիչ, Հայաստանի պատվավոր հյուպատոսի խորհրդական Պարույր Սարգսյանը, որը մեծապես նպաստել է այդ աշխատանքի կազմակերպմանը:

«Բացի մշակութային կապերի հաստատումից հյուպատոսության և «Բիզնես Արմենիա»-ի նպատակներից մեկն է նաև տնտեսական կապերի խորացումը և հայկական ապրանքների ներմուծումը Չիկագո: Մենք բավականին հանդիպումներ, բանակցություններ ենք ունեցել ԱՄՆ-ի Իլինոյս նահանգի մեծ ընկերությունների հետ: Եվ մի քանի խանութների ցանց ունեցող «Ֆրեշ Ֆարմս» ընկերության հետ եկանք պայմանավորվածության, որը հայկական արտադրանքը ներկայացնենք»,-ասաց Սարգսյանն ու նշեց՝ հայկական արտադրանքն առաջին անգամ է ներմուծվում ու վաճառքի դրվում Իլինոյս նահանգում, այն էլ նման մեծ խանութում:

Նա նշեց՝ Չիկագոյում ինչ-որ չափով տեղյակ էին հայկական արտադրությանը, քանի որ Իլինոյս նահանգի այդ հատվածում ապրում են նաև Արևելյան Եվրոպայից էմիգրանտներ՝  լեհեր, բուլղարացիներ, որոնք ծանոթ են Հայաստանին, արտադրությանը: Վերլուծելով առաջին օրերի վաճառքը ՝ Սարգսյանը նկատեց՝ տասնօրյա շրջանառությունը ցույց է տվել, որ հետաքրքրություն կա, գնում են՝ սակայն ոչ շատ մեծ քանակով: «Կոմպոտները գրեթե վաճառվել են, ջեմերը, մուրաբաները կվաճառվեն աստիճանաբար՝ կապված սեզոնի հետ»,-նշեց նա:

Ամերիկյան ևս մեկ նահանգում հայկական արտադրության վաճառքի կազմակերպման հարցերում աջակցել է նաև Չիկագոյում ՀՀ պատվավոր հյուպատոս Օսկար Թաթոսյանը:

Արտադրանքը սկզբում տեղափոխում են Նյու Յորք, ապա հասցնում Չիկագո: Հայկական ապրանքներն ավելի վաղ ժամանակից Նյու Յորքում ներկայացված են եղել, սակայն Չիկագոյում առաջին անգամ են: Սարգսյանը նշեց՝ «Բիզնես Արմենիա»-ի հետ համագործակցությամբ պատրաստվում են ընդլայնել ներկայացվածությունը, հայկական արտադրանքը վաճառելու համար բանակցություններ են տանում նաև ամերիկյան մյուս խոշոր ընկերությունների հետ:

Աննա Գրիգորյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]