Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հուլիսի 25-ին սպասվող իրադարձությունները

Հուլիսի 25-ին սպասվող իրադարձությունները

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը ներկայացնում է այսօր սպասվող իրադարձությունները:

Այսօր՝ հուլիսի 25-ին, կկայանա ՀՀ կառավարության հերթական նիստը:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով Ֆրանսիայում է: Փարիզում նախագահ Սարգսյանը հանդիպումներ կունենա ֆրանսիական մի շարք խոշոր ընկերությունների ղեկավարների հետ՝ նպատակ ունենալով քաջալերել նրանց այցելել Հայաստան:

Լրագրողների հետ կհանդիպի Գիտության կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը: Նա կամփոփի կոմիտեի ընթացիկ տարվա առաջին կիսամյակի աշխատանքները:

Հանրային խորհուրդը կգումարի նիստ. օրակարգում Սևանա լճի հետ կապված հարցերն են, Ստամբուլյան կոնվենցիան, ՀՀ տրանսպորտային ոլորտի հիմնախնդիրները և այլն:

«Քաղաքական երկխոսություն» կազմակերպությունը կազմակերպում է աշխատանքային քննարկում՝ նվիրված Հայաստանի Հանրապետությունում աշխատանքային իրավունքների իրացմանը։

Գրողների միությունում կնշվի արձակագիր, բանաստեղծ Օքրո Օքրոյանի ծննդյան 80-ամյակը:

Հ.Պարոնյանի անվան երաժշտական թատրոնում պրեմիերա է. Հանդիսատեսին կներկայացվի «BOOMԵՐԱՆԳ» մեկ գործողությամբ կատակերգությունը: Պիեսի հեղինակը Արմեն Վարդանյանն է, բեմանկարիչը՝ Գարեգին Եվանգուլյանը:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայքէջում: Հետևեք մեզ նաև թվիթերում և ֆեյսբուքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]