Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայաստանի բնակավայրերում ընդլայնվում է LTE Advanced/4G+ շարժական կապի ցանցը

Հայաստանի բնակավայրերում ընդլայնվում է LTE Advanced/4G+ շարժական կապի 
ցանցը

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2019 թվականի հուլիսի 24-ի նիստում «ՄՏՍ Հայաստան» փակ բաժնետիրական ընկերությանը ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվություն տրամադրեց՝ հաշվի առնելով, որ վերջինս հաղթող էր ճանաչվել հանձնաժողովի կողմից 800ՄՀց ռադիոհաճախականությունների տիրույթի ընդհանուր 20ՄՀց հատվածների տրամադրման մրցույթում:

Մասնավորապես, «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի կողմից՝ մրցույթների կանոնների համաձայն ներկայացված հայտ-առաջարկը կազմել է մեկ միլիարդ հինգ հարյուր միլիոն դրամ, որն ընկերությունը կփոխանցի ՀՀ պետական բյուջե:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին հանձնաժողովից, միևնույն ժամանակ, նշված թույլտվության պայմանների համաձայն՝ ընկերությունը պետք է 1 տարվա ընթացքում հանրային շարժական կապի LTE Advanced/4G+ տեխնոլոգիայի ծածկույթով չապահովված ՀՀ բնակավայրերի առնվազն 12%-ը և 2 տարվա ընթացքում՝ ՀՀ բնակավայրերի առնվազն 80%-ը ապահովի լայնաշերտ ինտերնետային բացօթյա ծածկույթով։

Արդյունքում, ՀՀ բնակավայրերում կապահովվի շարժական կապի ցանցի 4G+/LTE-Advanced տեխնոլոգիայի հիման վրա առնվազն մեկ օպերատորի 100 տոկոս և երկու օպերատորի փոխադարձ ներթափանցելի առնվազն 80 տոկոս ծածկույթ։ 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am