1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Աշխարհը պետք Է շնորհակալ լինի ԻՀՊԶ-ին Որմզդի նեղուցում անվտանգության ապահովման համար. Ռոուհանի

Աշխարհը պետք Է շնորհակալ լինի ԻՀՊԶ-ին Որմզդի նեղուցում անվտանգության ապահովման համար. Ռոուհանի
ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհը պետք Է շնորհակալությամբ ընկալի Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմի (ԻՀՊԶ, Իրանի զինված ուժերի ընտիր զորամասեր) ջանքերը Որմզդի նեղուցում ծովային ուղիների պաշտպանության ուղղությամբ: Հուլիսի 24-ին այդ մասին հայտարարել Է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հանրապետության նախարարների խորհրդի նիստում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ամբողջ աշխարհը պետք Է շնորհակալ լինի Որմզդի նեղուցի պահպանության եւ այնտեղ անվտագության ապահովման՝ ԻՀՊԶ-ի ջանքերին»,- նշված Է Ռոուհանիի հայտարարության մեջ, որը զետեղված Է նրա պաշտոնական կայքում: Նախագահը նաեւ հայտարարել Է, որ հուլիսի 19-ին բրիտանական լցանավի կալանումն իրականացվել Է «տպավորիչ ճշտորեն եւ պրոֆեսիոնալ»:
Ռոուհանին նշել Է, որ Իրանը չի ձգտում տարածաշրջանում լարվածության սաստկացման, սակայն «ոչ մեկին թույլ չի տա խախտել Պարսից ծոցի եւ Որմզդի նեղուցի անվտագնությունը»: Նրա խոսքով՝ եթե ամերիկայն անօդաչուները կրկին խախտեն Իրանի օդային տարածությունը, պատասխանը նմանօրինակ կլինի նախկինին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]