Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Օսիպյանը խոստացավ անձամբ ձեռնաշղթա հագցնել անօրինական վարորդական վկայական տրամադրող ծառայողներին

Օսիպյանը խոստացավ անձամբ ձեռնաշղթա հագցնել անօրինական վարորդական 
վկայական տրամադրող ծառայողներին

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանապետ գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանը խոստացավ փաստերի առկայության դեպքում անձամբ ձեռնաշղթա հագցնել ոստիկանության այն ծառայողներին, ովքեր անօրինական վարորդական վկայականներ կտրամադրեն:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Օսիպյանն ասաց հուլիսի 24-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում:

«Ես փաստ չունեմ, բայց ես մեր հայրենիքի սրտացավ բնակիչներից մեկն եմ եղել, և լսել եմ տարբեր խոսակցությունների ժամանակ, որ վարորդական իրավունքները ձեռք են բերվում այլ ճանապարհներով, և մարդ, չունենալով համապատասխան գիտելիք, այսօր կոչվում է վարորդ և ղեկին է: Եթե ունեք փաստ, ներկայացրեք, ձեռնաշղթաներն անձամբ կհագցնեմ այդ ծառայողների ձեռքերին և անձամբ կփակեմ խցի դուռը նրանց վրա»,- ասաց Օսիպյանը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]