1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ոստիկանապետը ՃՏՊ-ների ավելացման համար մի քանի պատճառ է տեսնում

Ոստիկանապետը ՃՏՊ-ների ավելացման համար մի քանի պատճառ է տեսնում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը ճանապարհատրանսպորտային պատահարների դեպքերի ավելացման պատճառներ է համարում վատ ճանապարհները, գծանշումների չերևալը, նաև հնամաշ մեքենաների առկայությունը, տեխնիկական վիճակին չհամապատասխանելը: Նա նկատում է՝ տեխզննմանը կարևոր նշանակություն չեն տալիս:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ոստիկանապետը նման տեսակետ հայտնեց հրավիրված ասուլիսում:

«Վարչապետի հանձնարարականից հետո մենք ավելի են խստացրել: Իմ կողմից կա համապատասխան հանձնարարական, Ճանապարհային ոստիկանության ծառայողները բացառել են հանդուրժողականությունը: Վարչապետի հանձնարարությամբ նաև ստեղծվել է աշխատանքային խումբ, և շուտով խումբը կանցնի գործի, վեր կհանի բոլոր խնդիրները: Վստահեցնում են, որ այստեղ հարցը միայն ՃՈ-ից,  ոստիկանությունից չի կախված, կան բազմաթիվ խնդիրներ ու գերատեսչություններ, որոնք ուղիղ կապ ունեն այս ամենի հետ: Ես կարող եմ նշել մի քանի պատճառ՝ վատ լուսավորությունը, ճանապարհների վատ լինելը, նշանների բացակայությունը կամ չերևալը, գծանշումները, եղանակային պայմանները, տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակին համապատասխան չլինելը: Մեր ժողովրդի մեջ տեխզննումը որևէ տեսակի բնույթ չի կրում: Մեքենան պետք է զննվի ամեն տարի և համապատասխանեցվի նրա տեխնիկական գործառնային տվյալներին»,-ասաց Օսիպյանը:

Նա նկատեց՝ այս տարի խախտումների ավելի շատ դեպքեր են հայտնաբերել, քան նախորդ տարի: Օսիպյանը նշեց՝ նշանակություն ունի նաև աննախադեպ տրանսպորտային միջոցների ներմուծումը Հայաստան: Ճանապարհները ֆիզիկապես ի վիճակի չեն տեղավորել այդքան տրանսպորտային միջոցներ:

Ոստիկանապետը նկատեց, որ մեծ դերակատարություն է ունենում նաև տրանսպորտային միջոցների հնամաշ լինելը: «Ամեն օր ինձ զեկուցում են, մեքենան ուղիղ երթևեկելիս կողաշրջվել է կամ ձորն է ընկել, բարձր արագության տակ հնամաշ դետալները չեն դիմանում: Մենք ունենք 60- 70- 80-ական թթ. արտադրության մեքենաներ, որոնք տեխզննում չեն անցնում»,-ասաց Օսիպյանը:

Նա վստահեցրեց՝ բալային համակարգը կյանքի կոչելու պարագայում բավականին լուրջ ձեռքբերում կունենանք հենց առաջին ամսում: Օսիպյանը նշեց՝ ոստիկանությունը ևս թերանում է, սակայն խնդիրը միայն ոստիկանությանը հասցեագրելը ճիշտ չէ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]