Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մերկելը ներկա կլինի Լեհաստանում Երկրորդ աշխարհամարտն սկսվելու տարելիցին

Մերկելը ներկա կլինի Լեհաստանում Երկրորդ աշխարհամարտն սկսվելու տարելիցին

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերելը Լեհաստան կժամանի՝ Երկրորդ համաշխարհային պատերազմն սկսվելու 80-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին, որը կնշվի սեպտեմբարի 1-ին: Հուլիսի 24-ին այս մասին Polsat հեռուստաալիքի եթերում հայտնել Է Լեհաստանի նախագահի մամուլի քարտուղար Բլաժեյ Սպիխալսկին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Տիկին կանցլերը հայտնել Է, որ կլինի»,- ասել Է նա՝ ընդգծելով, որ մշտապես հասատումներ են ստացվում տարբեր երկրներից, այդ թվում Արեւելյան գործընկերության պետություններից (Ադրբեջան, Հայաստան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա)»: «Մեզ համար կարեւոր Է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմն սկսվելու 80-րդ տարելիցի առթիվ միջոցառումներին մասնակցեն այլ երկրների, այսօրվա դրությամբ մեր մերձավոր դաշնակիցների հնարավորինս շատ ներկայացուցիչներ, Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի ղեկավարները»,- նշել Է Սպիխալսկին: Ըստ որում, պատասխանելով այն հարցին, թե ինչու Լեհաստանը հանդիսություններին չի հրավիրել Ռուսաստանին, Լեհաստանի ղեկավարի ներկայացուցիչն ընդգծել Է, որ ՌԴ-ն չի մտնում հիշյալ միջազգային կազմակերպությունների (ԵՄ, ՆԱՏՕ, Արեւելյան գործընկերություն) թվի մեջ: «Այդ երկրները հրավիրվել են Լեհաստանի կողմից, իսկ այստեղ հրավեր պարազապես չի ուղարկվել»,- նշել Է մամուլի քարտուղարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]