Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Սեպտեմբեր

Իջևանում տեղի ունեցած անկարգությունների դեպքով կալանավորվել է 10 քաղաքացի


ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տավուշի մարզի Իջևան քաղաքում հուլիսի 18-ին տեղի ունեցած անկարգությունների դեպքով կալանավորվել է 10 քաղաքացի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հուլիսի 24-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանը:

«Այն, ինչ տեղի ունեցավ Իջևանում, դա դիտարկում ենք, որպես խուլիգանություն և իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալ: Այդ հատկանիշներով քրեական գործ հարուցվեց, և մեր նպատակն էր նրանց հայտնաբերել, և օրենքի ողջ խստությամբ նրանց պատասխանատվության ենթարկել: Մենք ունեինք բերման ենթարկված 29 անձ, որոնցից ձերբակալվել էին 13-ը, և երկու օր առաջ կալանավորվել են 10-ը: Աշխատանքներն այս ուղղությամբ շարունակական են լինելու, մենք ունենք ցանկ, ովքեր ավելի ակտիվ դերակատարություն են ունեցել այդ օրը»,- ասաց Օսիպյանը:

Ինչ վերաբերում է ապօրինի ծառահատմանը, ոստիկանապետը պաշտոնապես հայտարարեց, որ ոստիկանությունը սկզբունքային է լինելու այդ հարցի նկատմամբ, և այլևս թույլ չի տալու նման արատավոր ու անթույլատրելի երևույթ Հանրապետության որևէ մասում:

Հուլիսի 18-ին Իջևան քաղաքում ապօրինի ծառահատումներով զբաղվող քաղաքացիների կողմից կազմակերպված ակցիայի մասնակիցները չեն ենթարկվել ոստիկանության օրինական պահանջներին և մարմնական վնասվածքներ են հասցրել ոստիկաններին: 12 ոստիկան ստացել է մարմնական վնասվածք:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ