Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Համաներմամբ ազատ արձակված 650 անձից 88-ը կրկին հանցագործություններ են կատարել

Համաներմամբ ազատ արձակված 650 անձից 88-ը կրկին հանցագործություններ են 
կատարել

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համաներմամբ ազատ արձակված 650 անձից 88-ը կրկին հանցագործություն է կատարել: Բացահայտվել է դրանցից 178-ը, ինչը ենթադրում է, որ նրանցից յուրաքանչյուրը հանցանք է կատարել մոտ 2 անգամ:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Ղուկասյանը` ներկայացնելով ՀՀ ոստիկանության ծառայությունների և տարածքային մարմինների 2019 թվականի 1-ին կիսամյակի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները:

«Հանցագործությունների դեպքերի աճ է արձանագրվել, և դրա վրա որոշակի ազդեցություն են ունեցել համաներմամբ ազատ արձակված անձանց կողմից կատարված նոր հանցագործությունները: Ազատ արձակված շուրջ 650 անձից 88-ը հայտնաբերվել է կրկին հանցագործություն կատարելու համար: Սրանք բացահայտված դեպքերն են, և կարելի է ենթադրել, որ համաներմամբ դուրս եկած անձինք կարող են այլ հանցագործություններ էլ կատարած լինել, որոնք դեռևս բացահայտված չեն»,- նշեց Ղուկասյանը:

 Նրա խոսքով` այդ հանցագործություններից 178-ն է հայտնաբերվել, այսինքն` միջինը յուրաքանչյուրը կատարել է 2 հանցագործություն:

ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը նկատեց, որ համաներմամբ ազատ արձակված 650 անձից բացի, ազատ են արձակվել նաև անձինք, ովքեր դուրս են եկել պատժամիջոցը կրելու, ազատվելու կամ ադմինիստրացիայի կողմից դրական բնութագրերով խափանման միջոցը փոխելու միջոցով:

«Ըստ արդարադատության նախարարության հունվարի տվյալների՝ 1248 կալանավոր քիչ է եղել 2019-ի հունվարի դրությամբ՝ 2018-ի նույն ժամանակի համեմատ: Բացի համաներումից 1248 կալանավոր քիչ է եղել, այսինքն` իրենք էլ են հայտնվել դրսում, և իրենց շրջանում էլ կան անձինք, ովքեր կրկնակի հանցագործություն են կատարել»,- շեշտեց Օսիպյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]