Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Օգոստոս

Չինաստանի հարավում սողաքների զոհ Է դարձել 12 մարդ


ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի հարավի Գույչժոուի նահանգում երկու սողանքների հետեւանքով զոհվածների թիվը հասել Է 12-ի, առնվազն 40 մարդ համարվում Է անհայտ կորած: Հուլիսի 24-ին այս մասին հաղորդել Է «Հունացյու շիբաո» թերթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Առաջին միջադեպը տեղի Է ունեցել հուլիսի 23-ին տեղական ժամանակով 16:00-ին (Երեւանի ժամանակով 12:00-ին), երբ սողանքը շինարարական հրապարակ Է գահավիժել Հեչժանի գավառում, ինչի հետեւանքով մեկ մարդ զոհվել Է, եւս վեցը համարվում Է անհայտ կորած: Տեղում կատարվում են որոնողական-փրկարարական աշխատանքներ: Երկրորդ սողանքն իջել Է հուլիսի 23-ին Շույչենի գավառում՝ Լյուպանշույ քաղաքի մերձակայքում տեղական ժամանակով 21:20-ին (Երեւանի ժամանակով17:20), ինչի հետեւանքով 21տուն քանդվել Է, 23 ընտանիքներ՝ ընդհանուր թվով 77 մարդ մարդ հայտնվել Է աղետի գոտում: Հուլիսի 24-ի ժամը 11:10-ի (Երեւանի ժամակով 07:10-ի) դրությամբ փրկարարներին հաջողվել Է դուրս հանել 11 մարդու, եւս 11-ը զոհվել Է, 34-ը համարվում Է անհայտ կորած: Շույչենի գավառում պատահարի վայրում աշխատում Է որոնողական-փրկարարական ծառայությունների ավելի քան 300 աշխատակից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ