Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՄԻՊ-ի աջակցությամբ քաղաքացին ստացել  է ալիմենտային պարտքը

ՄԻՊ-ի աջակցությամբ քաղաքացին ստացել  է ալիմենտային պարտքը

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքացին խնդրել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը տարիների ընթացքում գոյացած և բռնագանձման ենթակա ալիմենտային պարտքը ստանալու հարցում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՄԻՊ-ի գրասենյակից, դիմումատուի փոխանցմամբ՝ ալիմենտի բռնագանձման մասին իր հայցը դատարանը բավարարել է, ինչի հիման վրա էլ հարուցվել է կատարողական վարույթ: Բռնագանձումը կատարվել է անձի կենսաթոշակից, օրենքով սահմանված 30 տոկոսի չափով, որն ավելի քիչ է, քան վճռով սահմանված ալիմենտի գումարը:

Բացի այդ, երեխայի 18 տարին լրանալուց հետո ալիմենտային գումարի բռնագանձում այլևս չի իրականացվել՝ չնայած նրան, որ չբռնագանձված ալիմենտային պարտք է կուտակված եղել:

Քննարկման ընթացակարգի շրջանակում գրություններ են հասցեագրվել իրավասու պետական մարմիններին: Արդյունքում, քաղաքացին ամեն ամիս պարբերաբար ստանում է կուտակված ալիմենտային պարտքի գումարը, մինչև պարտքի ամբողջական մարումը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]