Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Հայրենիքի պաշտպան» ծրագրի մասնակից 21-ամյա Տիգրանն աշխատանքի է ընդունվել«Երևան իմ սեր» հիմնադրամում

«Հայրենիքի պաշտպան» ծրագրի մասնակից 21-ամյա Տիգրանն աշխատանքի է 
ընդունվել«Երևան իմ սեր» հիմնադրամում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Երևան իմ սեր» հիմնադրամն աշխատանքի է ընդունել «Հայրենիքի պաշտպան» ծրագրի մասնակից, զինհաշմանդամ 21-ամյա Տիգրան Սարգսյանին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեցին «Երևան իմ սեր» հիմնադրամից:

«Հայրենիքի պաշտպան» ծրագրի մասին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարել էր 2019թ.-ի հունվարի 28-ին:  Այն իրականացնում է «Երևան իմ սեր» հիմնադրամը: Նպատակն է աջակցել ծառայության ընթացքում վիրավորված, հիվանդություններ ստացած զինծառայողներին՝ նրանց ուսուցանել նոր հմտություններ և ընձեռել աշխատանք ունենալու հնարավորություն:

«2017թ-ին Արցախում՝ Թալիշում, ծառայության ընթացքում տեղի ունեցած դժբախտ պատահարի հետևանքով կորցրեցի ձախ ձեռքիս թաթի հիմնական հատվածը: Հետո այդ ձեռքս անշարժացավ»,-նշել է Տիգրանը: Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում բուժվելուն զուգահեռ, այս տարվա մարտից նա մասնակցել է  «Հայրենիքի պաշտպան» ծրագրի առաջին փուլին: Եռամսյա դասընթացի ընթացքում սովորել է լուսանկարչություն, օպերատորություն ու համակարգչային մոնտաժ:

«Երևան իմ սեր» հիմնադրամի տնօրեն Արշակ Կարապետյանի որոշմամբ, Տիգրան Սարգսյանը որպես լուսանկարիչ աշխատանքի է ընդունվել «Երևան իմ սեր» հիմնադրամում: Հետագայում մասնակցելու է նաև զինհաշմանդամների համար իրականացվող ծրագրերին:    «Երևան իմ սեր» հիմնադրամը «Հայրենիքի պաշտպան» ծրագրի առաջին փուլի արդյունքներն ամփոփելու և ծրագրի հետագա ընթացքի մասին մանրամասներ է ներկայացնելու աշնանը, քանի որ ծրագրին մասնակցած տղաների մի մասը բնակվում է մարզերում և այս պահին Երևանում չեն: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]