Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԵՄ-ն առեւտրի ոլորտում ԱՄՆ-ի հետ Էլ ավելի վատ Է վարվում, քան Չինաստանը. Թրամփ

ԵՄ-ն առեւտրի ոլորտում ԱՄՆ-ի հետ Էլ ավելի վատ Է վարվում, քան Չինաստանը. Թրամփ


ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 23-ին հերթական անգամ հայտարարել Է, որ Եվրամիության երկրներն առեւտրի ոլորտում Միացյալ Նահանգների հետ վարվում են Էլ ավելի վատ, քան Չինաստանը:
Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Վաշինգտոնում ելույթ ունենալով ուսանողական խորհրդաժողովում՝ պետության ղեկավարը նշել Է, որ «մի շարք երկրներ շահույթ են ստանում» ԱՄՆ-ի հաշվին: «Վատթարագույն վիրավորողներից որոշները մեր այսպես կոչված դաշնակիցներն են: Նրանք հարստանում են մեր հաշվին առեւտրի ոլորտում: Եվրամիությունը մեզ համար ավելի վատն Է առեւտրի ոլորտում, քան Չինաստանը: Ոչ ոք չԷր Էլ մտածի այդ մասին»,- պնդել Է նա:
«Նրանք՝ Եվրամիությունը, սպանում են մեզ: Այն (ԵՄ-ն) սեղծվել Է, որպեսզի մեզնից առաջ անցնի տնտեսական ոլորտում, եւ, այնուամենայնիվ, մենք պաշտպանում ենք նրանց ՆԱՏՕ-ի միջոցով: Այդ կերպ նրանք հարստանում են մեր հաշվին առեւրի բնագավառում, իսկ մենք պաշտպանում ենք նրանց զինված ուժերի միջոցով»,- կարծում Է Միացյալ Նահանգների ղեկավարը: Նա վերստին քննադատության Է ենթարկել դաշինքի մասնակից շատ երկրների պաշտանության համար ծախսերը համախառն ներքին արդյունքի մինչեւ 2 տոկոս բարձրացնելուց հրաժարվելու համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]