Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Հայաստանի Հանրապետություն». «Լավագույն մարդուն՝ դժվարագույն աշխատանքը»

«Հայաստանի Հանրապետություն». «Լավագույն մարդուն՝ դժվարագույն աշխատանքը»

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «Սինգապուրի նախկին վարչապետ Լի Կուան Յուն իրականացրեց հիրավի հեղափոխական բարեփոխումներ, որոնց հիմքում ընկած դատողությունները շատ ուսանելի են:

 Յուի գործունեությանը տրված է, մասնավորապես, հետևյալ գնահատականը. «Այս մարդը «ճիշտ մարդը՝ ճիշտ տեղում» կառավարչական ոսկի սկզբունքի լավագույն մարմնացումն է: Հիրավի, Յուն մշտապես գտնվել է «ճիշտ տեղում»՝ դառնալով Սին­գա­պուրի պես նախկինում հետամնաց երկրի զարմանահրաշ վերածննդի ճարտարա­պետը և առաջնորդը.... «Երրորդ աշխարհի» երբեմնի աղքատ երկիրն այսօր ամենահա­րուստ և զարգացած պետություններից մեկն է՝ բնակչության բարձր եկամուտներով, նվազագույն գործազրկությամբ, իսպառ վերացված շահածախվածությամբ, մեծածա­վալ ներդրումներով, հետագա զարգացման լայն հեռանկարներով»:

 

Լի Կուան Յուի ուշագրավ դրույթներից մեկը. «Կառավարությունը կարող է ստեղծել այնպիսի պայմաններ, որոնցում մարդիկ կկարողան ապրել երջանիկ և հասնել նվաճումների, ինքնաարտահայտվել, բայց վերջիվերջո հատկապես այն, թե ինչպես են վարվում մարդիկ սեփական կյանքի հետ, ապահովում է տնտեսության հաջողությունը կամ ձախողումը: Մեր բախտը բերեց, որ ունեինք համարժեք մշակութային հենք, հակվածություն խնայողությանը, համառ աշխատանք, որդիական երախտագիտություն, նվիրվածություն ընտանիքին և, ամենից ավելի, հարգանք կրթության և կրթվածության հանդեպ»:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]