Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   7 Դեկտեմբեր

Շախմատիստ Լևոն Բաբուջյանը՝ Փոթիի միջազգային մրցաշարի հաղթող

Շախմատիստ Լևոն Բաբուջյանը՝ Փոթիի միջազգային մրցաշարի հաղթող

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում ավարտվեց Փոթիի  շախմատային փառատոնը, որն այս տարի անցկացվում էր 14-րդ անգամ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝՝ ավանդաբար մրցաշարին մասնակցեցին մեծ թվով հայ շախմատիստներ: Փառատոնի գլխավոր՝ A մրցաշարում, հիանալի ելույթ ունեցավ գրոսմայստեր Լևոն Բաբուջյանը, ով 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և դարձավ մրցաշարի հաղթող: 2-րդ հորիզոնականը 7 միավորով զբաղեցրեց գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը: Գրոսմայստեր Լուկա Պայչաձեն և միջագզային վարպետ Դավիթ Շահինյանը կիսեցին 3-4-րդ հորիզոնականները, սակայն լրացուցիչ ցուցանիշներն ավելի բարձր էին Պայչաձեի մոտ, և նա էլ արժանացավ 3-րդ մրցանակին:

Փառատոնի շրջանակում անցկացվեցին նաև երկու կայծակնային մրցաշարեր: Առաջինում Լևոն Բաբուջյանը գրավեց 3-րդ հորիզոնականը, իսկ երկրորդում բոլոր մրցանակային տեղերը զբաղեցրեցին հայ շախմատիստները. Դավիթ Շահինյանը դարձավ մրցաշարի հաղթող, Հովհաննես Գաբուզյանը գրավեց 2-րդ հորիզոնականը, իսկ Արմեն Սուքիասյանը եզրափակեց լավագույն եռյակը:

Փոթիի շախմատայն փառատոնի B մրցաշարի հաղթող դարձավ Ալեքս Մանուկյանը, իսկ Գոռ Վիրաբյանը գրավեց երկրորդ հորիզոնականը: C Մրցաշարում Միքայել Միքայելյանը եզրափակեց լավագույն եռյակը: D մրցաշարի հաղթող դարձավ Արմեն Գալոյանը: 
Մինչև 10 տարեկան տղաների մրցաշարում Արսեն Օղուլուկյանը գրավեց 2-րդ, իսկ Ալեն Գրիգորյանը՝ 3-րդ հորիզոնականը: Մինչև 8 տարեկան տղաների մրցաշարում Միքայել Իբոյանը երկրորդն էր, իսկ Մանվել Առաքելյանը եզրափակեց լավագույն եռյակը:

 




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ