Ամեն ինչ դեռ որոշված չէ. «Լինքոլն Ռեդ»-ի գլխավոր մարզիչ
21:51, 23 Հուլիս 2019
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ջիբրալթարը ներկայացնող «Լինքոլն Ռեդ» ակումբի գլխավոր մարզիչ Վիկտոր Աֆոնսոն Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Արարատ-Արմենիա»-ից կրած պարտությունը կապում է մրցավարի հետ:
«Իմ կարծիքով, այս խաղում մրցավարն ավելի վստահ պետք է գործեր, մենք մի շարք հարցերում համաձայն չենք նրա հետ: Երբ մնում ես տասը ֆուտբոլիստով, ապա սկսում ես ավելի շատ պաշտպանվել: Մենք դեռ մեկ հանդիպում ևս ունենք, և ամեն ինչ դեռ որոշված չէ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասաց մասնագետը:
Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլում «Արարատ-Արմենիա»-ն հյուրընկալեց «Լինքոլն Ռեդ»-ին և հաղթեց երկու գնդակի առավելությամբ: Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 30-ին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում