Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Պարտավոր էինք ավելի շատ գոլեր խփել. Վարդան Մինասյան

Պարտավոր էինք ավելի շատ գոլեր խփել. Վարդան Մինասյան

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի կարծիքով, Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի «Լինկոլն Ռեդ»-ի դեմ խաղում հարկավոր էր ավելի շատ գոլեր խփել:

«Կարող էինք և պարտավոր էինք ավելի խոշոր հաշվով հաղթել: Բայց չիրացրեցինք մեր ունեցած գոլային պահերը: Եվ ես դա կապում եմ ոչ թե վարպետության, այլ՝ ուշադրության պակասի հետ: Հակառակորդ թիմն ավելի շատ էր պաշտպանվում: Եվ մեզ համար դա սպասելի էր: Պաշտպանվելն ավելի հեշտ է, քան՝ հարձակվելը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Մինասյանը:

Վերջինիս խոսքով՝ խաղի ելքի վրա իր ազդեցությունն ունեցավ տոթ եղանակը: «Երկրորդ կեսում մենք սկսեցինք կիսատ գործել՝ կիսատ փոխանցումներ, կիսատ պաշտպանություն: Դրա համար էլ գուցե  արժանի չէինք երրորդ կամ չորրորդ գոլին»,-ասաց նա:

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլում «Արարատ-Արմենիա»-ն հյուրընկալեց «Լինկոլն Ռեդ»-ին և հաղթեց երկու գնդակի առավելությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]