Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Բուլղարիայի օմբուդսմենի աշխատակազմն ուսումնասիրում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի փորձը

Բուլղարիայի օմբուդսմենի աշխատակազմն ուսումնասիրում է ՀՀ մարդու իրավունքների 
պաշտպանի փորձը

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հուլիսի 23-ին ընդունել է փորձի փոխանակման մեկշաբաթյա այցի շրջանակում Հայաստան այցելած Բուլղարիայի օմբուդսմենի ներկայացուցիչներին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, հանդիպման ընթացքում Արման Թաթոյանը ներկայացրել է Պաշտպանի գործառույթները, լիազորությունների շրջանակը, անդրադարձել հանրային ծառայությունների ոլորտում իրականացվող իրազեկման ծրագրերին, գործարարության ոլորտում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքին, ինչպես նաև կանխարգելման ազգային մեխանիզմի գործադրման նոր սկզբունքներին:

Արման Թաթոյանը բարձր է գնահատել Հայաստանում Բուլղարիայի դեսպանատան հետ ձևավորված սերտ համագործակցությունը՝ ընդգծելով համատեղ իրականացվող ծրագրերի արդյունավետությունը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում: Այս տեսանկյունից Պաշտպանը կարևորել է երկու երկրների մարդու իրավունքների ազգային հաստատությունների համատեղ աշխատանքը և պատրաստակամություն  հայտնել նպաստել այդ ոլորտում ծրագրերի իրականացմանը։

Հայաստան այցելած պատվիրակության անդամներն հուլիսի 23-ին այցելել են «Սևան» քրեակատարողական հիմնարկ, Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:

Հայաստանում Բուլղարիայի դեսպանության աջակցությամբ իրականացվող ծրագրի շրջանակում նախատեսվում է նաև կազմակերպել երկօրյա միջազգային աշխատաժողով՝ պետական շահագրգիռ մարմինների, քաղաքացիական հասարակության, ինչպես նաև Վրաստանի հանրային պաշտպանի հաստատության ներկայացուցիչների մասնակցությամբ: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների հետ քննարկումների և փորձի փոխանակման միջոցով կիրականացվի կարողությունների զարգացում հանրային ծառայությունների, սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]