Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոսն այցելել է Խերսոն

Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոսն այցելել է Խերսոն

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոս Գևորգ Պետրոսյանը հուլիսի 18-20-ն այցելել է Ուկրաինայի Խերսոն քաղաք, որտեղ մասնակցել է «AGROPORT South Kherson 2019» 11-րդ միջազգային ագրոարդյունաբերական ֆորումին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, ֆորումի շրջանակներում Գևորգ Պետրոսյանը հանդիպել է Խերսոնի նորանշանակ նահանգապետ Յուրի Գուսևի հետ: Գլխավոր հյուպատոսը շնորհավորել է Յուրի Գուսևին նահանգապետի պաշտոնին նշանակվելու կապակցությամբ և նշել երկու երկրների միջև փոխադարձ կապերի զարգացման կարևորությունն ու հեռանկարայնությունը: 

Զրույցի ընթացքում քննարկվել են տեղի հայկական համայնքի գործունեության հետ կապված արդիական հարցեր: Կողմերն անդրադարձել են մշակութային և հումանիտար, տնտեսական ոլորտներում երկու պետությունների և համայնքների միջև հետագա կապերի ամրապնդման անհրաժեշտությանը, համատեղ նախագծերի իրականացմանը։ Քննարկվել է նաև Խերսոնի մարզի և Հայաստանի որևէ մարզի միջև քույր-մարզեր համաձայնագրի ստորագրման հնարավորությունը, որը ենթադրում է մշտական բարեկամական կապերի ամրապնդում, պատմամշակութային արժեքների փոխադարձ ծանոթություն և տնտեսական ոլորտում համագործակցություն:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]