Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Խնձորեսկ գյուղում այրվել է մոտ 12 հա բուսածածկույթ

Խնձորեսկ գյուղում այրվել է մոտ 12 հա բուսածածկույթ

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը հուլիսի 23-ին, ժամը 13:25-ին ահազանգ է ստացել, որ Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղի մոտակայքում այրվում է ցորենի արտ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է մոտակա գյուղի 10 բնակիչ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:30-ին, մարվել՝ 15:04-ին: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այրվել է մոտ 12 հա բուսածածկույթ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]