Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

ԱԳՆ մամուլի խոսնակը վերահաստատում է ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ ՀՀ դիրքորոշումը

ԱԳՆ մամուլի խոսնակը վերահաստատում է ԼՂ հակամարտության կարգավորման 
վերաբերյալ ՀՀ դիրքորոշումը

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունը Արցախյան հակամարտության կարգավորումը տեսնում է բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում և միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հուլիսի 23-ին հրավիրված քննարկման ընթացքում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Գործընթացի կարգավորման առումով մեր սկզբունքային դիրքորոշումն ու մոտեցումներն ամրագրված են Կառավարության փաստաթղթում, որը բաց է, և որտեղ հստակ բոլոր տարրերն ամրագրված են, և մեր բոլոր հայտարարությունները հիմնված են այդ տարրերում ընդգրկված շրջանակի մեջ: Այն է` հիմնախնդրի կարգավորում բացառապես ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակներում և միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա` մասնավորապես, ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքի: Մենք ներկայացրել ենք, որ մեզ համար առաջնահերթությունն Արցախի անվտանգությունն ու կարգավիճակն են, և նաև որպես հակամարտության հիմնական կողմ, Արցախը պետք է ներգրավվածություն և որոշիչ ձայն ունենա տևական և իրական խաղաղ կարգավորման գործընթացում»,- ընդգծեց Նաղդալյանը:

Մամուլի խոսնակը նշեց, որ Ադրբեջանի կողմից հայատյացության ու առաջնագծում իրավիճակը լարված պահելու պարագայում հնարավոր չէ զուգահեռ արդյունավետ բանակցություններ վարել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]