Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Քարվաճառում վթարից տուժած քաղաքացուն սանավիացիայով տեղափոխել են մայրաքաղաք

Քարվաճառում վթարից տուժած քաղաքացուն սանավիացիայով տեղափոխել են 
մայրաքաղաք

ԳԱՎԱՌ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի հիվանդանոցի բուժանձնակազմը ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ ու պահանջվող միջոցառումները՝ հուլիսի 23-ի առավոտյան Արցախի Քարվաճառի շրջանում տեղի ունեցած ավտովթարից տուժած քաղաքացուն  բուժօգնություն ցուցաբերելու համար: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Վարդենիսի հիվանդանոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Շահեն Շահինյանը, ահազանգը ստանալուն պես դեպքի վայր է մեկնել Վարդենիսի հիվանդանոցի շտապօգնության մեքենան ու իրենց մոտ տեղափոխել Լոռու մարզի Մարգահովիտ գյուղի բնակիչ, 1972 թվականին ծնված Կարեն Խաչատրյանին:

«Ըստ ստացված ահազանգի՝ վիրավորը իր վարած մեքենայով դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ գլորվել ձորը, ինչի արդյունքում ստացել է լուրջ վնասվածքներ: Մեր կողմից իրականացված գործողությունների արդյունքում վիրավորի մոտ ախտորոշվեց պոլիտրավմա, գանգուղեղային վնասվածք, այտոսկրի շրջանի պատռված վերք, ձախ կողմի 6-րդ կողի եւ ազդրոսկրի կոտրվածք, թոքի սալջարդ: Մենք ձեռնարկել ենք առաջին օգնության համար բոլոր անհրաժեշտ միջոցառումները, կապ հաստատել մարզպետարանի եւ առողջապահության նախարարության  հետ: Որոշվել է հիվանդին շտապ կարգով տեղափոխել մայրաքաղաք, ինչը կատարվել է սանավիացիայի օգնությամբ: Ուղղաթիռը հիվանդին հասցրել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ հիվանդի վիճակը գնահատվել է կայուն ծանր: Բուժման հետագա միջոցառումները շարունակվում են մայրաքաղաքում»,-տեղեկացրեց Շահեն Շահինյանը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]